"Նոա" ֆուտբոլային ակումբն առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել Սերբիայում կայացած հավաքի ժամանակ: Այդ խաղում հայկական ակումբը 2-3 հաշվով պարտվել է տեղի "Վոյվոդինային": Երկու թիմերն էլ երկու խաղակեսերն էլ խաղացել են տարբեր կազմերով ։
Առաջին խաղակեսից հետո" Նոան " հաղթում է 2-0 հաշվով ։ Երկու գոլերն էլ հայկական ակումբի կազմում խփել է նորզելանդացի Լոգան Ռոջերսոնը ։
"Նոան" Սերբիայում կայանալիք հավաքի ընթացքում ևս մի քանի ընկերական հանդիպում կանցկացնի: