Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է իտալացի Լորենցո Մուզետտիին Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում 6:4, 6:2 հաշվով:
37 տարեկան հասակում Նովակ Ջոկովիչը դարձավ պատմության ամենատարեց խաղացողը, որը դուրս է եկել Օլիմպիական խաղերի մենախաղի եզրափակիչ:
Եզրափակչում Ջոկովիչը կհանդիպի իսպանացի ֆենոմեն Կառլոս Ալկարասի հետ: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին: