ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Փյունիկ»-ի կազմը Լիգայի չեմպիոնների որակավորման փուլում «Դինամո» (Մինսկ) թիմի դեմ խաղերի համար։
Եղիշե Մելիքյանի թիմի հայտացուցակում ընդգրկվել են այս ամառ ստորագրված 5 նորեկներ։ Նորեկներից հայտացուցակում չի ընդգրկվել միայն ուկրաինացի հարձակվող Վլադիսլավ Կուլաչը, որը, հավանաբար, դեռևս լավագույն վիճակում չէ։ Ինչպես նաև հայտացուցակում ընդգրկվել են երկու երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք վերադարձել են վարձակալությունից ԲԿՄԱ-ից (Լևոն Պետրոսյան և Լևոն Վարդանյան)։
«Փյունիկ»-ի պաշտոնական հայտացուցակը:
Թավ շրիֆտով նշված են թիմի նորեկները
Դարպասապահներ:
Գենրի Ավագյան
Ստանիսլավ Բուչնև
Սերգեյ Միքայելյան
Պաշտպաններ:
Արման Հովհաննիսյան
Խամես Սանտոս
Ժունինյո
Միքայել Կովալենկո
Ալեմաո (Արարատ-Արմենիա)
Տարոն Ոսկանյան (Ալաշկերտ)
Խուան Բրավո
Սերգեյ Վակուլենկո
Անտոն Բրատկով
Դավիթ Դավթյան
Կիսապաշտպաններ:
Սոլոմոն Ուդո
Արտակ Գրիգորյան
Լուկաս Վիլելլա
Եվգենի Կոչուկ
Մարտիմ Մայա (Նոա)
Էդգար Մալաքյան
Հարձակվողներ/վինգերներ:
Ժոաու Պարեդես (Ֆաիրենսե)
Յուսուֆ Օտուբանջո
Լևոն Պետրոսյան
Խոսե Կարաբալյո
Լևոն Վարդանյան
Ագդոն (Ալաշկերտ)
Առաջին խաղը «Դինամո» (Մինսկ) թիմի դեմ կկայանա հուլիսի 10-ին Հունգարիայում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 16-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։