Պաշտոնական։ Ինչպես արդեն հայտնել էինք, Էդգար Պիլոյանը պայմանագիր է կնքել բուլղարական «Բոտև» (Պլովդիվ) ակումբի հետ, որը հանդես է գալիս Եվրոպա Լիգայում և հաջողությամբ անցել է որակավորման երկրորդ փուլ։
20-ամյա հենակետային կիսապաշտպանը Հայաստանի երիտասարդական հավաքականից վերջին վեց ամիսը անցկացրել է Վանի կազմում Հայաստանի առաջնությունում, մասնակցել է 16 խաղի և տվել 1 գոլային փոխանցում։ Նախկինում Պիլոյանը հանդես է եկել Կրասնոդարի երիտասարդական թիմում և Vista (Գելենջիկ) թիմում։ Նա ունի 8 հանդիպում Հայաստանի Մ21 հավաքականի կազմում։
«Մենք ուրախ ենք ողջունել նման երիտասարդ և խոստումնալից խաղացողի, ինչպիսին Էդգարն է։ Նրան մեծ աշխատանք է սպասվում՝ դաշտում իր որակները ապացուցելու համար։ Հաջողություն դեղին-սև մարզաշապիկով»,- ասել է «Բոտևի» սպորտային տնօրեն Արթուր Պլատեկը։