26-ամյա հոլանդացի, մարոկական ծագմամբ Իմրան Ուլադ Օմարը տեղափոխվել է հայկական «Նոա» ակումբ՝ իսրայելական «Հապոել Բեեր-Շևայից», որտեղ 23 խաղում խփել է 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:
Մինչ այդ, հոլանդացի կիսապաշտպանը շատ արդյունավոր է խաղացել Վրաստանի առաջնությունում՝ Թբիլիսիի «Դինամոյի» կազմում, որտեղ 49 խաղում խփել է 23 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:
«Հերենվեն»-ի սան, նա նաև խաղացել է Հոլանդիայի երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Ռոտոր»-ի կազմում և Սլովակիայում: Transfermarkt-ը այս խաղացողին գնահատում է 600 հազար եվրո: Իմրանին նաև ցանկանում էր պայմանագիր առաջարկել լեհական Էքստրակլասայի «Կատովիցե» ակումբը:
Իմրան Ուլադ Օմարը արդեն ընդգրկվել է «Նոա»-ի հայտացուցակում՝ Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղի համար: Խաղը կկայանա հուլիսի 11-ին Աբովյանում: