Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը ռուսական "Սոչի" ակումբից վարձավճարով տեղափոխվել է "Արարատ-Արմենիա":
Հարությունյանը "Արարատ-Արմենիայում" արդեն հանդես է եկել 2019-2020 թվականներին: Վերջին 4 մրցաշրջանները 25-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է" Փյունիկում", որի հետ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:
2024 թվականի ձմռանը "Սոչի" ֆուտբոլային ակումբը Հարությունյանին գնել է 160 հազար եվրոյով, սակայն վարձավճարով վերադարձրել է "Փյունիկ": Վարձավճարի ավարտից հետո Հովհաննեսը չվերադարձավ "Սոչի", այլ ևս մեկ վարձավճարով տեղափոխվեց "Արարատ-Արմենիա":