Պաշտոնական: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժիրայր Շագոյանը վարձակալությամբ միացել է հունգարական «Դեբրեցին» ակումբին «Արարատ-Հայաստան»-ից:
Սա Շագոյանի կարիերայի երկրորդ արտասահմանյան ակումբն է, նա նախկինում հանդես է եկել նաև Բուլղարիայի առաջնությունում՝ Սոֆիայի ՑՍԿԱ-ի կազմում:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ հանդես կգան Հունգարիայի առաջնությունում՝ Էդգար Սևիկյանը («Ֆերենցվարոշ») և Ժիրայր Շագոյանը («Դեբրեցին»):