Արդեն պաշտոնական է. Էլինա Ավանեսյանը (58-րդ տեղը WTA-ում) ստացել է Հայաստանի քաղաքացիություն և հաջորդ մրցաշարից հանդես կգա հայկական դրոշի ներքո:
Sportball24-ի տեղեկություններով՝ Էլինան արդեն ստացել է հայկական անձնագիր և փոխել է իր մարզական քաղաքացիությունը՝ ռուսականից հայկական: Նա Հայաստանը կներկայացնի առաջիկա Մեծ սաղավարտի մրցաշարում՝ US Open-ում, որը կմեկնարկի օգոստոսի 26-ին:
21-ամյա թենիսիստուհին ներկայումս զբաղեցնում է 58-րդ տեղը WTA-ի վարկանիշում և վերջերս իր կարիերայում առաջին անգամ դուրս է եկել WTA 250 սերիայի մրցաշարի եզրափակիչ:
WTA կայքում գտնվող մարզուհու պրոֆիլում արդեն նշված է հայկական քաղաքացիությունը: