Ռուսական AMC Fight Nights լիգան անցկացնելու է MMA մրցաշար Երևանում, օգոստոսի 23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում։
Այս մրցաշարի մասին խոսակցություններն արդեն երկար ժամանակ են շրջանառվում, բայց այժմ դա իրականություն է։ Քամիլ Գադժիևը երկար տարիներ պլանավորում էր անցկացնել մրցաշար Երևանում և բերել այնտեղ իր բոլոր աստղերին։ Նկարահանվել էր նույնիսկ գովազդային հոլովակ՝ Արտյոմ Գուլյանի, Վարդան Ասատրյանի և այլոց մասնակցությամբ, բայց Գուլյանը արդեն ավարտել է կարիերան, իսկ Ասատրյանը տեղափոխվել է ACA։
Այնուամենայնիվ, այժմ Երևանում կմրցեն ոչ պակաս հետաքրքիր մարզիկներ։ Fight Nights 124 մրցաշարի ընթացքում կկայանա Հայաստանի հավաքականի և աշխարհի հավաքականի միջև դիմակայություն։
Հայաստանի հավաքականի առաջին անունները արդեն հայտնի են․
Դավիթ Խաչատրյան
Հակոբ Ստեփանյան
Արմեն Տորոսյան
Տարոն Գրիգորյան
Կամո Ունանյան
Տոմսերը կարող եք գնել այստեղ։ Tomsarkgh.am