2024 թվականի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում Նովի Սադում տեղի ունեցավ հայկական եզրափակիչ 67 կգ քաշային կարգում:
Եզրափակչում հանդիպեցին ՌԴ-ից Գռաիր Հովհաննիսյանը և Հայաստանից Գասպար Թերտերյանը։ Երկու մարզիկներն էլ ցուցադրեցին բարձր մակարդակի վարպետություն և հիանալի մենամարտ։ Հաղթանակը փոքր առավելությամբ տարավ Գռայիր Հովհաննիսյանը՝ 4-3 հաշվով, իսկ Գասպար Թերտերյանը դարձավ արծաթե մեդալակիր։
Տեսանյութ:
Երկու ըմբիշներն էլ եզրափակչին հասնելու ճանապարհին վստահորեն հաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին։
Գռաիր Հովհաննիսյանի արդյունքները՝
1/16 եզրափակիչ. Գռաիր Հովհաննիսյան (Ռուսաստան) - Ֆարաիմ Մուսթաֆաև (Ադրբեջան) 5-3։
1/8 եզրափակիչ. Գռաիր Հովհաննիսյան (Ռուսաստան) - Իոսիֆ Իոնեսկու (Ռումինիա) 8-0։
1/4 եզրափակիչ. Գռաիր Հովհաննիսյան (Ռուսաստան) - Վյաչեսլավ Ժեխալով (Բելառուս) 3-1։
1/2 եզրափակիչ. Գռաիր Հովհաննիսյան (Ռուսաստան) - Ռատի Խոզրեվանիձե (Վրաստան) 8-0։
Գասպար Թերտերյանի արդյունքները՝
1/8 եզրափակիչ. Գասպար Թերտերյան (Հայաստան) - Ֆրից Ռեբեր (Շվեյցարիա) 11-0։
1/4 եզրափակիչ. Գասպար Թերտերյան (Հայաստան) - Դավիլ Մանյուկ (Հունգարիա) 5-1։
1/2 եզրափակիչ. Գասպար Թերտերյան (Հայաստան) - Անատոլի Պասնակ (Ուկրաինա) 4-0։
ԵԶՐԱՓԱԿԻՉ. Գասպար Թերտերյան (Հայաստան) - Գռաիր Հովհաննիսյան (Ռուսաստան) 3-4։