Ռուսաստանի կազմում հանդես եկող ՄՄԱ-ի մարտիկ Հովհաննես Աբգարյանը դարձել Է Ղրղզստանում ընթացող սամբոյի աշխարհի 2024թ. Գավաթի հաղթող:
Մինչև 79 կգ քաշային կարգի (մարտական սամբո) եզրափակչում Հովհաննես Աբգարյանը 4: 0 հաշվով հաղթել է ուզբեկ մարզիկ Ջովիդ Դոդոևին:
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցում էին երկու սամբիստներ:
Արամ Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում մարտական սամբոյի մինչև 98 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր:
Արամ Աղաջանյանը (71 կգ,մարզական սամբո) պարտվել է 1/4 եզրափակչում: