Ռուսական «Արմավիր» ակումբի նախկին գլխավոր մարզիչը նշանակվել է Հայաստանի առաջնության «Վեստ Արմենիա» ակումբի նոր գլխավոր մարզիչ։
43-ամյա մասնագետը, ով ունի UEFA Pro լիցենզիա, նախկինում աշխատել է Հայաստանում և Ռուսաստանում։ Պապյանը երկար տարիներ աշխատել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համակարգում, որտեղ եղել է երկրորդ թիմի գլխավոր մարզիչը։
2021 թվականին փորձառու մասնագետը գլխավորում էր ռուս-հայկական FDC Vista նախագիծը՝ աշխատելով երիտասարդ աֆրիկացի ֆուտբոլիստների հետ։ Նրանցից շատերը հետագայում տեղափոխվել են եվրոպական ակումբներ։
2022 թվականին Պապյանը եղել է ռուսական «Արմավիր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը, իսկ 2023 թվականին աշխատել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում։
Նշենք, որ «Վեստ Արմենիա» ակումբը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նոր սեփականատեր է ձեռք բերել։