Օլիմպիական խաղերի ֆուտբոլի առաջին խաղում Մարոկկոյի հավաքականը սենսացիոն կերպով հաղթեց Արգենտինային՝ 2-1 հաշվով:
Մարոկկոն հաշիվը բացեց 45-րդ րոպեին Սոֆիան Ռահիմիի գոլով, իսկ 51-րդ րոպեին Ռահիմին կրկնապատկեց հաշիվը 11 մետրանոց հարվածով: Արգենտինան պատասխանեց միայն 68-րդ րոպեին, երբ Ջուլիանո Սիմեոնե նվազեցրեց տարբերությունը: 106-րդ րոպեին Քրիստիան Մեդինան գոլ խփեց և հավասարեցրեց հաշիվը, սակայն գոլը չեղարկվեց VAR-ի երկար դիտումից հետո, քանի որ այն գրանցվեց խաղից դուրս վիճակում:
Մեդինայի գոլից հետո Մարոկկոյի երկրպագուները սկսեցին բողոքել և դուրս եկան դաշտ: Խաղը կասեցվեց, և մրցավարը ֆուտբոլիստներին հեռացրեց դաշտից: Մեկուկես ժամ դադարումից հետո խաղը վերսկսվեց և ավարտվեց առանց երկրպագուների: Արդյունքում հաղթանակը մնաց Մարոկկոյին:
Գոլերի տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Երկրորդ խաղում Իսպանիան հաղթեց Ուզբեկստանին 2-1 հաշվով: