Ուրարտուի կիսապաշտպան Դրամանե Սալուն տեղափոխվել է Իսրայելի բարձրագույն լիգայի Հապոել Հայֆա ակումբ։ Նա տեղափոխվել է նոր թիմը ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ավարտվել է նրա պայմանագրի ժամկետը Ուրարտուի հետ։
Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 4 մրցաշրջան է անցկացրել Հայաստանում՝ հանդես գալով Փյունիկում, Նոայում և Ուրարտուում։
Հապոել Հայֆան անցած մրցաշրջանում Իսրայելի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը և չի մասնակցի եվրոգավաթներին։