Հուլիսի 5-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ կանանց Չեմպիոնների լիգայի նախնական փուլի վիճակահանությունը, որտեղ կմրցեն Հայաստանի չեմպիոնները՝ «Փյունիկ Աղջիկներ»-ը:
Նախնական փուլում «Փյունիկ Աղջիկներ»-ը կմրցի Կիպրոսի «Ապոլլոն Լեդիս»-ի հետ, և հաղթանակի դեպքում կշարունակի պայքարը եզրափակիչում «Մուրա» (Սլովենիա) — «Գլենտորան» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:
Կիսաեզրափակիչը կկայանա սեպտեմբերի 4-ին, իսկ եզրափակիչը՝ սեպտեմբերի 7-ին: