Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս ընդունելի արդյունքի հասավ Մինսկի «Դինամոյի» հետ խաղում՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում:
Հանդիպումը ավարտվեց 0-0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 16-ին՝ Երևանում, Հանրապետական մարզադաշտում, որտեղ և կորոշվի դիմակայության ելքը: «Փյունիկը» իր երկրպագուների ներկայությամբ կփորձի հասնել անհրաժեշտ արդյունքի՝ հաջորդ փուլ անցնելու համար:
Այս խաղում առավելությունն ավելի շատ «Դինամոյի» կողմն էր, բայց «Փյունիկի» դարպասի մոտ վտանգավոր պահեր շատ չկային: Խաղի վերջնամասում Հենրի Ավագյանը մի քանի անգամ փրկեց իր թիմին:
«Փյունիկը» հիմնականում խաղում էր հակագրոհներով: Սա հայաստանյան թիմի առաջին պաշտոնական խաղն էր այս մրցաշրջանում, և ակնհայտ էր, որ Եղիշե Մելիքյանի թիմը դեռևս լավագույն մարզավիճակում չէ, ուստի հյուրընկալվելիս ոչ-ոքի արդյունքը շատ լավ է: Բացի այդ, «Փյունիկը» դեռևս դժվարանում է կառուցել հարձակումներ՝ Օվանես Հարությունյանի և Արտակ Դաշյանի թիմից հեռանալուց հետո:
Թիմերի կազմերը խաղի համար
«Փյունիկ»:
Հենրի Ավագյան - Ալեմաո, Անտոն Բրատկով, Սերգեյ Վակուլենկո, Ժունինյո (65, Խամես) - Սողոմոն Ուդո (77, Մարտիմ Մայա), Եվգենի Կոչուկ, Դավիթ Դավթյան - Յուսուֆ Օտուբանջո (89, Խուան Բրավո), Խոսե Կարաբալո (77, Լուկաս Վիլելա), Ագդոն Մենեզես (65, Ժոաո Պարեդես):
«Դինամո»:
Ֆյոդոր Լոպուխով - Ռեյ Լոպես, Սերգեյ Պոլիտևիչ, Ալեքսեյ Գավրիլովիչ, Վադիմ Պիգաս - Ալեքսանդր Սելյավա, Իգոր Շկոլիկ (Պեդրո Իգոր), Նիկիտա Դեմչենկո (85, Արտյոմ Բիկով) - Դմիտրի Պոդստրելով (85, Իվան Բախար), Տրաֆիմ Մելնիչենկո (89, Վլադիմիր Կվաշինսկի), Գլեբ Ժերդև (66, Սթիվեն Ալֆրեդ):