Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կրկին հաղթեց Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին» նվազագույն 1:0 հաշվով պատասխան խաղում և ընդհանուր 2:0 արդյունքով անցավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ:
Պատասխան խաղում «Փյունիկը» հանդես էր գալիս տնային դաշտում և հաղթեց Յուսուֆ Օտուբանջոյի 66-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: Հայկական թիմի նիգերիացի լեգեոները միայնակ հաղթահարեց մրցակցի ամբողջ պաշտպանությունը և գնդակը ուղարկեց դարպասի մոտակա անկյունը: Հատկանշական է, որ Յուսուֆը աչքի ընկավ նաև այս թիմերի առաջին խաղում:
«Փյունիկի» կազմը՝ Ավագյան — Ալեմաո (72' Բրավո), Կովալենկո, Բրատկով, Ժունինյո — Դավիդյան (80' Դեբլե), Մայա (80' Ուդո), Կոչուկ, Խամես — Ագդոն (72' Պարեդես), Օտուբանջո (90, Մալաքյան):
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Փյունիկը» կհանդիպի Եվրոպա լիգայի զույգի պարտվողին՝ «Ցելյե» - «Շեմրոկ Ռովերս»։