Վաղը, հուլիսի 24-ին, Օրխիդ քաղաքում կկայանա Կոնֆերենցիայի Լիգայի որակավորման երկրորդ փուլային առաջին հանդիպումը: Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա»-ն կհանդիպի Հայաստանի «Փյունիկ»-ի հետ:
«Ստրուգա»-ի գլխավոր մարզիչ Քաթիպ Օսմանին նախախաղային մամուլի ասուլիսում «Փյունիկ»-ի դեմ հանդիպման մասին ասաց:
«Փյունիկը հայտնի ակումբ է, քանի որ նրանք մշտապես խաղում են Եվրոպայում և նախկինում նույնպես հանդիպել են մեր երկրի թիմերին:
Մակեդոնիայի թիմերի դեմ 8 խաղերից «Փյունիկը» 5 հաղթանակ է տարել և 3 խաղ ավարտել ոչ-ոքի, ինչը ստիպում է մեզ լինել զգույշ:
Սա շատ կարգապահ և մարտունակ թիմ է: Վերջին երկու խաղերում «Դինամո Մինսկի» դեմ նրանք փորձել են լավ խաղալ պաշտպանության մեջ, կիրառելով նաև արագ հակագրոհային խաղ: Սա շատ որակյալ թիմ է, բայց ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություններ անցնելու «Փյունիկ»-ը:
Մեր թիմը համալրված է, միայն մեկ խաղացողի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ նրա ֆիզիկական պատրաստվածությունը չի հստակեցված, թե արդյոք նա կկարողանա խաղալ սկզբից, բայց ընդհանուր առմամբ մենք պատրաստ ենք վաղվա խաղին», - ասաց Քաթիպ Օսմանին։