Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց Ղազախստանի «Օրդաբասիին» արտագնա խաղում՝ շնորհիվ Յուսուֆ Օտուբանջոյի գոլի: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղը կայացավ օգոստոսի 8-ին Ալմաթիում:
Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 15-ին Երևանում:
«Օրդաբասի» (Ղազախստան) — «Փյունիկ» (Հայաստան) 0:1:
0-1 Յուսուֆ Օտուբանջո (Դավիդյան, 56):
«Փյունիկը» խաղի ընթացքում ուներ մեծ առավելություն, հատկապես երկրորդ կեսում, բայց սահմանափակվեց միայն մեկ գոլով: Առաջին կեսում «Օրդաբասին» կարողացավ գրավել դարպասը, բայց գոլը չեղարկվեց VAR-ի դիտումից հետո։ Մրցավարները կրկնության ժամանակ հայտնաբերեցին խաղից դուրս վիճակ:
Գոլի տեսանյութը: