«Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթանակ տարավ սլովենական «Ցելյե»-ի նկատմամբ 1:0 հաշվով։ Չեմպիոնների միակ գոլը խփեց Սանի Բուհարին 60-րդ րոպեին։ Ցավոք, հետագայում «Փյունիկ»-ի նորեկը վնասվածք ստացավ։
Պատասխան հանդիպումը այս թիմերի միջև տեղի կունենա օգոստոսի 29-ին, սլովենական Ցելյե քաղաքում։
Ընդհանուր առմամբ, հայկական թիմը շատ ավելի ուժեղ էր թվում մրցակցի համեմատ և կարող էր հաղթել ավելի վստահ հաշիվով՝ առաջիկա հանդիպումից առաջ։ 60-րդ րոպեին 20-ամյա նիգերիացի Սանի Բուհարին խփեց գեղեցիկ գոլ՝ սոլո անցումից հետո։
Տեսանյութ: