31-ամյա բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը տեղափոխվեց երեւանյան «Փյունիկ»՝ «Ալաշկերտից»։ Նա հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում 2022 թվականից։
Իր կարիերայի սկզբում Մենեզեսը հիմնականում հանդես էր գալիս պորտուգալական թիմերում։ 2019/20 մրցաշրջանում նա դարձավ Պորտուգալիայի երկրորդ լիգայի լավագույն ռմբարկուն՝ խփելով 13 գոլ։
2022 թվականից նա սկսեց հանդես գալ Հայաստանում՝ ներկայացնելով «Արարատ-Արմենիա» և «Ալաշկերտ» թիմերը։
Ագդոն Մենեզեսը դարձավ «Փյունիկի» երրորդ պաշտոնական տրանսֆերը Տարոն Ոսկանյանի և Մարտիմ Մայայի հետո։ Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին «Փյունիկը» խաղալու է «Դինամո» (Մինսկ) թիմի դեմ Չեմպիոնների Լիգայում։