Երևանի «Պյոնիկը» արտագնա պարտությունից հետո հաղթեց հյուսիսմակեդոնական «Ստրուգային» պատասխան խաղում և դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլ։
Երևանում կայացած խաղն ավարտվեց «Պյոնիկի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Հաղթական գոլը խփվեց խաղի վերջին րոպեին։
«Պյոնիկ» — «Ստրուգա» 3:1։
1-0 Սերժ Դեբլե (16, Վիլելա).
2-0 Միքայել Կովալենկո (45, Ջեյմս).
2-1 Բեսարտ Իբրաիմի (45+4).
3-1 Միքայել Կովալենկո (90+6).
Խաղի տեսություն.
Երրորդ փուլում «Պյոնիկը» կհանդիպի «Դիֆֆերդանժ» (Լյուքսեմբուրգ) / «Օրդաբասի» (Ղազախստան) զույգի հաղթողին։ Այս խաղը տեղի կունենա հինգշաբթի, օգոստոսի 1-ին։ Առաջին խաղում հաղթել է «Դիֆֆերդանժը»՝ 1-0 հաշվով։