Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Հունգարիա, որտեղ Մեզեկեվեշդ քաղաքում կայանալու է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին հանդիպումը Մինսկի «Դինամոյի» հետ։
Հայկական թիմի պաշտպան Միխայիլ Կովալենկոն, ով ունի ռուսաստանյան քաղաքացիություն, կրկին չի կարողացել վիզա ստանալ, որպեսզի մեկնի խաղին։ Հիշեցնենք, որ անցյալ տարի նույնպես նրա հետ նման խնդիր էր եղել։
Կրկին չկարողացա վիզա ստանալ՝ շատ հիասթափված եմ, սա շատ ցավալի է, երբ այդքան ուժ ես գործադրում, երկար ճանապարհ անցնում դեպի նպատակ։ Ինչ անել, մնում է միայն հավատալ, որ դա կլինի դեպի լավը։ Ես ցանկացած իրավիճակում փորձում եմ գտնել դրական կողմեր, դա միշտ օգնում է ինձ։
«Փյունիկի» կազմում Հունգարիա են մեկնել թիմի բոլոր նորեկները՝ Ալեմաո, Վլադիսլավ Կուլաչ, Ժոաո Պարեդես, Ագդոն Մենեզես, Մարտիմ Մայա և Տարոն Ոսկանյան։