Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) հաղթել է իրանցի Մեյսամ Գեշլագիին Օլիմպիական որակավորման քառորդ եզրափակչում Բանգկոկում:
Մենամարտն ավարտվել է Հովհաննիսյանի հաղթանակով՝ 5-0 միաձայն որոշմամբ: Սա արդեն չորրորդ հաղթանակն է Ռաֆայելի համար Բանգկոկի մրցաշարում:
Տեսանյութ:
Արդեն վաղը Ռաֆայել Հովհաննիսյանը կպայքարի օլիմպիական քվոտայի համար Դոմինիկյան Կրիստիան Պինալեսի դեմ, ով այստեղ նույնպես տարել է 4 հաղթանակ 5-0 հաշվով։
Պարտության դեպքում, մյուս օրը Ռաֆայելը կպայքարի վերջին քվոտայի համար Հիշայշ (Հորդանան) - Ջոնջոհո (Թաիլանդ) զույգի պարտվողի դեմ։
Ներկայումս Հայաստանի հավաքականի կազմում քվոտայի համար շարունակում են պայքարել 4 բռնցքամարտիկներ՝ Եկատերինա Սիչևա (54 կգ), Անի Հովսեփյան (66 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ) և Դավիթ Չալոյան (+92 կգ)։
Այսօր մրցել է նաև Նարեկ Մանասյանը (92 կգ), սակայն նա, ցավոք, զիջել է բելգիացի Վիկտոր Շելստրատին՝ դատավորների բաժանյալ որոշմամբ 1-4 հաշվով։
Առավոտյան հաղթանակ է տարել Անի Հովսեփյանը (66 կգ)։