Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) պարտվեց դոմինիկացի Կրիստիան Պինալեսին 0-5 հաշվով՝ օլիմպիական քվոտայի համար մենամարտում:
Բայց մրցաշարը դեռ չի ավարտվել Ռաֆոյի համար։ Վաղը նա կպայքարի վերջին օլիմպիական քվոտայի համար՝ մեկ այլ կիսաեզրափակչում պարտվածի դեմ։ Սա կլինի Հովհաննիսյանի չորրորդ անընդմեջ մենամարտը և իններեք օրում նրա վեցերորդ մենամարտը:
Հունիսի 2-ին, մենամարտ օլիմպիական քվոտայի համար՝
Ռաֆայել Հովհաննիսյան (Հայաստան) — Հուսեյն Իշայշ (Հորդանան):
Հունիսի 2-ին Հայաստանի հավաքականի կազմում երեք բռնցքամարտիկներ կմրցեն օլիմպիական լիցենզիա ստանալու համար՝ Անի Օվսեփյան (66 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ) և Դավիթ Չալոյան (+92 կգ):