Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբը սեզոնի ընթացքում հետևել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար» ակումբի պաշտպան Գեորգի Հարությունյանին, հաղորդում է Metaratings.ru-ն:
Իսպանացիները խորհրդակցություններ են անցկացրել Հարությունյանի հետ և ընդգրկել նրան իրենց կազմի ուժեղացման շորթ-լիստում: Սակայն հայկական ֆուտբոլիստի տեղափոխումը իսպանական ակումբ ամառային տրանսֆերային պատուհանում քիչ հավանական է խաղային պրակտիկայի բացակայության պատճառով:
Ավարտված սեզոնում Գեորգի Հարությունյանը «Կրասնոդար» հիմնական թիմի կազմում խաղացել է 10 խաղ և խփել է 1 գոլ, ինչպես նաև նրա հաշվին կա 6 խաղ «Կրասնոդար-2»-ի կազմում և 2 գոլ:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում 19-ամյա պաշտպանն արդեն հասցրել է մասնակցել 14 խաղի: