Օգոստոսի 23-ին Երևանում տեղի ունեցավ MMA FIGHT NIGHTS 124: Armenia vs World մրցաշարը։ Մրցաշարի շրջանակներում անցկացվեցին հինգ մենամարտեր Հայաստանի և աշխարհի թիմերի միջև։ Հայ մարզիկները հաղթեցին բոլոր հինգ մենամարտերում՝ նվաճելով թիմային գավաթը։
Երեկոյի գլխավոր մենամարտում լեգենդար հայ մարտիկ Դավիթ Խաչատրյանը համառ ու անզիջում մարտում մրցավարների որոշմամբ հաղթեց ղազախստանցի վետերան Ադիլ Բորանբաևին։
Fight Nights 124 մրցաշարի արդյունքները.
-
Դավիթ Խաչատրյանը մրցավարների որոշմամբ հաղթեց Ադիլ Բորանբաևին։
-
Արմեն Թորոսյանը մրցավարների որոշմամբ հաղթեց Յուրի Երմոլենկոյին։
-
Հակոբ Ստեփանյանը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով (ՏՆՕ) հաղթեց Արլեն Ռիբեյրոյին։
-
Տարոն Գեղամին երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով (ՏՆՕ) հաղթեց Ալի Յուսեֆիին։
-
Արթուր Մալխասյանը մրցավարների որոշմամբ հաղթեց Իոն Պետրովին։
-
Գենադի Մակարյանը մրցավարների որոշմամբ հաղթեց Նուցալխան Ումախանովին։
-
Բաբուլի Ցոլոևը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով (ՏՆՕ) հաղթեց Վլադիսլավ Շաբալինին։
-
Օմար Ռզգոևը երկրորդ ռաունդում խեղդումով հաղթեց Մարատ Հասանովին։
-
Իբրահիմ Չուժիգաևը առաջին ռաունդում խեղդումով (գիլյոտին) հաղթեց Հուսեյն Հելալիին։
-
Արտեմ Բաբկինը մրցավարների որոշմամբ հաղթեց Արտակ Բալայանին։
-
Արման Ավանեսյանը առաջին ռաունդում խեղդումով հաղթեց Արտյոմ Գարագեզյանին։
-
Աբդուլլա Բաբաևը առաջին ռաունդում խեղդումով հաղթեց Մահդի Ֆրահանիին։