Հուլիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ Միքս Ֆայթ 56 մարտական երեկոն, որտեղ անցկացվեցին վառ մենամարտեր ՄՄԱ, մուայ թայ և կիկբոքսինգի կանոններով։ Մրցաշարում մասնակցեցին մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և Լիբանանից։
Երեկոյի գլխավոր մենամարտում Կամո Ունանյանը (7-0) երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց Ղազախստանցի Մոհամեդխան Օսպանովին (1-3) և ստացավ WKN չեմպիոնական գոտին։
Տեսանյութ:
Միքս Ֆայթ 56-ի բոլոր արդյունքները Մուհամմադումար Աբդուռախմանովը (2-1, Ուզբեկստան) հաղթեց Արմեն Օհանյանին (5-3, Հայաստան)։
Հրաչ Ազիզյանը (Հայաստան) հաղթեց Մոհամեդհադի Ֆիրուզային (Իրան) | Մուայ Թայ։
Կամո Ունանյանը (7-0, Հայաստան) երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց Մոհամեդխան Օսպանովին (1-3, Ղազախստան) | WKN գոտի։
Սեյրան Ասատրյանը (2-1, Հայաստան) տեխնիկական նոկաուտով հաղթեց Ալի Հաքսարին (0-1, Իրան)։
Արգամ Գալոյանը (Հայաստան) երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց Նուգզարի Աբրելավային (Հայաստան) | Կ-1։
Մարիամ Նանավան (Վրաստան) հաղթեց Ծովակ Քեուչկանյանին (Հայաստան) | Կ-1։
Հովհաննես Քազարյանը (5-3, Հայաստան) տեխնիկական երկրորդ ռաունդում հաղթեց Ասան Քալադարովին (4-2, Ղրղզստան)։
Տատուլ Ավագյանը (5-0, Հայաստան) տեխնիկական նոկաուտով հաղթեց Միրզաթիլլա Էգամնազարովին (5-3, Ուզբեկստան)։
Արսեն Ալեքսանյանը (2-0, Հայաստան) հաղթեց Լուկա Բաձղարաձեին (0-2, Վրաստան)։
Սերգո Ալեքսանյանը (1-1, Հայաստան) առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Մեյսաս Շահդիպուրին (0-1, Իրան)։