2024 թվականի հուլիսի 28-ին, Օլիմպիական խաղերի երկրորդ օրը, բաշխվեցին 13 մեդալային կոմպլեկտներ 7 սպորտաձևերում՝ լող, նետաձգություն, թիավարություն, լեռնային հեծանվավազք, սուսերամարտ, ձյուդո և հրաձգություն։
Հուլիսի 28-ին Ճապոնիայի հավաքականը նվաճեց 3 ոսկե մեդալ և գլխավորեց մեդալային աղյուսակը՝ առաջ անցնելով Ավստրալիայից։ Արդեն 12 երկիր նվաճել են ոսկի, իսկ ընդհանուր առմամբ 28 երկրներ ունեն մեդալներ։
Ամենահիշվող եզրափակիչները տեղի ունեցան լողում։ Ֆրանսիացի Լեոն Մարշանը նորացրեց Մայքլ Ֆելպսի օլիմպիական ռեկորդը, իսկ իտալացի Նիկկոլո Մարտինենգին էմոցիոնալ եզրափակչում հաղթեց 3-ակի օլիմպիական չեմպիոն Ադամ Պիտին: 100 մետր բրասսում բրոնզե մրցանակակիր չկար, քանի որ ամերիկացին և բրիտանացին ցույց տվեցին նույն ժամանակը և միասին ստացան արծաթը։
Լող, 400 մետր կոմպլեքս (Տ):
Ոսկի: Լեոն Մարշան (Ֆրանսիա) — 4:02.95 (ՕՌ):
Արծաթ: Տոմոյուկի Մացուշիտա (Ճապոնիա) — 4:08.62:
Բրոնզ: Կարսոն Ֆոսթեր (ԱՄՆ) — 4:08.62:
Թիավարություն, միանավ (Կ):
Ոսկի: Ջեսիկա Ֆոքս (Ավստրալիա):
Արծաթ: Կլաուդիա Զվոլինսկա (Լեհաստան):
Բրոնզ: Քիմբերլի Վուդս (Մեծ Բրիտանիա):
Նետաձգություն, թիմային (Կ):
Ոսկի: Հարավային Կորեա:
Արծաթ: Չինաստան:
Բրոնզ: Մեքսիկա:
Սքեյթբորդինգ, փողոց (Կ):
Ոսկի: Կոկո Յոշիզավա (Ճապոնիա):
Արծաթ: Լիզ Ակավա (Ճապոնիա):
Բրոնզ: Ռաիսսա Լեալ (Բրազիլիա):
Ձյուդո, 66 կգ (Տ):
Ոսկի: Հիֆումի Աբե (Ճապոնիա):
Արծաթ: Վիլիան Լիմա (Բրազիլիա):
Բրոնզ: Գուսման Կիրգիզբաև (Ղազախստան):
Բրոնզ: Դենիս Վիերու (Մոլդովա):
Ձյուդո, 52 կգ (Կ):
Ոսկի: Դիյորա Կելդիյորովա (Ուզբեկստան):
Արծաթ: Դիստրիա Կրասնիկի (Կոսովո):
Բրոնզ: Ամանդին Բուշար (Ֆրանսիա):
Բրոնզ: Լարիսսա Պիմենտա (Բրազիլիա):
Լեռնային հեծանվավազք, կրոսս-քոնթրի (Կ):
Ոսկի: Պոլին Ֆերրան Պրևո (Ֆրանսիա):
Արծաթ: Հեյլի Բատտեն (ԱՄՆ):
Բրոնզ: Ջեննի Ռիսսվեդ (Շվեդիա):
Հրաձգություն, օդամուղ ատրճանակ, 10 մետր (Կ):
Ոսկի: Օ Յե Ջին (Հարավային Կորեա):
Արծաթ: Կիմ Յեդժի (Հարավային Կորեա):
Բրոնզ: Մանու Բհաքեր (Հնդկաստան):
Հրաձգություն, օդամուղ ատրճանակ, 10 մետր (Տ):
Ոսկի: Սեյ Յու (Չինաստան):
Արծաթ: Ֆեդերիկո Մալդինի (Իտալիա):
Բրոնզ: Պաոլո Մոննա (Իտալիա):
Սուսերամարտ, անձնական խոցասուսեր (Տ):
Ոսկի: Կոկի Կանո (Ճապոնիա):
Արծաթ: Յանիկ Բորել (Ֆրանսիա):
Բրոնզ: Մոհամեդ Էլսայեդ (Եգիպտոս):
Սուսերամարտ, անձնական սուսեր (Կ):
Ոսկի: Լի Քիֆեր (ԱՄՆ):
Արծաթ: Լորեն Սկրուգգս (ԱՄՆ):
Բրոնզ: Էլեոնոր Հարվի (Կանադա):
Լող, 100 մետր բրասս (Տ):
Ոսկի: Նիկկոլո Մարտինենգի (Իտալիա) — 59.03:
Արծաթ: Ադամ Պիտի (Մեծ Բրիտանիա) — 59.05:
Արծաթ: Նիկ Ֆինկ (ԱՄՆ) — 59.05:
Լող, 100 մետր թիթեռ (Կ):
Ոսկի: Տորրի Հասքե (ԱՄՆ) — 55.59:
Արծաթ: Գրետչեն Ուոլշ (ԱՄՆ) — 55.63:
Բրոնզ: Յուֆեյ Ժանգ (Չինաստան) — 56.21:
26-րդ տեղ: Վարսենիկ Մանուչարյան (Հայաստան) — 1:01.24.
Օլիմպիադա 2024-ի մեդալային հաշվարկը մրցումային երկրորդ օրվանից հետո ՝ հուլիսի 28-ին: