Թերևս Օլիմպիական խաղերի 2024 ամենագեղեցիկ պահը տեղի ունեցավ Սերֆինգի մրցաշարում, որը անցկացվում է հազարավոր կիլոմետրեր հեռու Փարիզից՝ Թահիտի կղզում, մասնավորապես՝ Թեահուպուոյի լեգենդար սերֆինգի լողափում։
Բրազիլացի Գաբրիել Մեդինան խմբային փուլում ցույց տվեց Օլիմպիական խաղերի ողջ պատմության լավագույն արդյունքը՝ հավաքելով 9.90 միավոր 10 հնարավորից և անցավ քառորդ եզրափակիչ։
Համարի ավարտից հետո Մեդինան տպավորիչ կերպով բարձրացավ օդ, իսկ AFP լուսանկարչական գործակալության հանճարեղ լուսանկարիչ Ժերոմ Բրույեն արեց հիանալի լուսանկար։
Սերֆինգի մրցաշարը Օլիմպիական խաղերում անցկացվում է միայն երկրորդ անգամ, այս մարզաձևը նորամուտ է կատարել միայն 2020 թվականի Տոկիոյի խաղերում։ Առաջին օլիմպիական չեմպիոնը դարձավ բրազիլացի Իտալո Ֆերեյրան, որը Փարիզում չի մասնակցում։