Հուլիսի 24-ին «Կյոլնը» ընկերական խաղ անցկացրեց «Սուոնսի Սիթի» ակումբի դեմ։ Այս հանդիպմանը մասնակցեց Սարգիս Ադամյանը, ով առաջին կեսում խաղաց և դարձավ գոլային փոխանցման հեղինակը։
Խաղի հաշիվը բացեց Թիմ Լեմպերլեն 11-րդ րոպեին, իսկ ընդամենը երկու րոպե անց նա կրկնապատկեց հաշիվը։ Երկրորդ գոլի դեպքում Սարգիս Ադամյանը գնդակը խլեց դաշտի կենտրոնում և հիանալի փոխանցում կատարեց Լեմպերլեին, որը մեկ մեկի դուրս գալով գոլ խփեց։
Տեսանյութը՝
«Կյոլնի» հաջորդ ընկերական խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին՝ «Ուդինեզեի» դեմ։