Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Կյոլն»-ի կազմում անցկացնում է շատ հաջող նախամրցաշրջանային պատրաստություն: Նա կրկին կարողացավ գոլ խփել ընկերական խաղում: Հուլիսի 19-ին «Կյոլն»-ը ոչ-ոքի խաղաց «Վիկտորիա Կյոլն»-ի հետ՝ 3:3 հաշվով: Ադամյանը իր գոլով 18-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը:
Սարգիսը սկսեց խաղը հիմնական կազմում և խաղաց առաջին խաղակեսը:
Ադամյանի գոլի տեսանյութը:
Մինչև մրցաշրջանի մեկնարկը Երկրորդ Բունդեսլիգայում, «Կյոլն»-ը կանցկացնի ևս մի քանի ընկերական հանդիպումներ, իսկ առաջին պաշտոնական խաղը տեղի կունենա օգոստոսի 2-ին «Համբուրգ»-ի դեմ: