Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ուղևորվել է Լյուբլյանա, որտեղ հունիսի 4-ին տեղի կունենա Սլովենիա - Հայաստան ընկերական հանդիպումը։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
Հայաստանի հավաքականի կազմը, որն ուղևորվել է Սլովենիա, հետևյալն է․
Դարպասապահներ Օգնեն Չանչարևիչ - «Նոա» Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեսթ Կոստ» (Չինաստան) Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Ստեփա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա) Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Անդրանիկ Հակոբյան - «Վալենսիա U-19» (Իսպանիա) Դավիթ Դավիդյան - «Փյունիկ» Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու» Սերգեյ Մուրադյան - «Նոա» Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/հարձակվողներ Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Տիգրան Ավանեսյան - «Բալթիկա» (Ռուսաստան) Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) Արտակ Դաշյան - «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Սողոմոն Ուդո - «Փյունիկ» Գևորգ Թարախչյան - «Ուրարտու» Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա» Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» Գոռ Մանվելյան - «Նոա» Արթուր Միրանյան - «Նոա»