Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը 88-72 հաշվով հաղթեց Մոլդովայի մինչև 18 տարեկանների հավաքականին բասկետբոլի Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի առաջին տուրի խաղում:
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Ուիլյամ Կարաբեկյանը: Նրա հաշվին գրանցվեց 20 միավոր, 6 վեբբեր, 1 փոխանցում, 3 խլում և 1 բլոկշոտ:
Սեբաստիան Ացակորդզյանը ձևավորեց դաբլ-դաբլ: Նրա հաշվին գրանցվեց 19 միավոր, 12 վեբբեր, 1 փոխանցում, 5 խլում և 1 բլոկշոտ:
Հուլիսի 25-ին, Հայաստանի հավաքականը երկրորդ խաղը կանցկացնի խմբում՝ Ադրբեջանի դեմ: