Հայաստանի մինչև 18 տարեկանների լողափնյա վոլեյբոլի կանանց հավաքականը անցել է Եվրոպայի Մինչև 18 տարեկանների առաջնության երկրորդ որակավորման փուլ:
Վրաստանում կայացած մինի-մրցաշարում Հայաստանի հավաքականը 3 խաղում տարել է 2 հաղթանակ և զբաղեցնելով երկրորդ տեղը անցել է հաջորդ փուլ:
Որոշիչ խաղում հայ աղջիկները 2-1 հաշվով հաղթեցին Ադրբեջանի հավաքականին:
Հայաստան — Ֆարերյան կղզիներ 2-0.
Հայաստան — Ադրբեջան 2-1.
Հայաստանի մինչև 18 տարեկանների տղամարդկանց հավաքականը չի կարողացել անցնել որակավորումը՝ պարտվելով Անդորրայի և Ֆարերյան կղզիների հավաքականներին: