Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը պարտվեց Ալբանիայի մինչև 18 տարեկանների հավաքականին՝ 53-79 հաշվով, 3-րդ տեղի համար մրցախաղում, որը կայացավ Եվրոպայի առաջնությունում, «C» դիվիզիոնում:
Հայկ Քարախանյանը վաստակեց 11 միավոր, 3 անդրադարձ, 2 փոխանցում և 2 գնդակխլում: Սեբաստիան Ացագորդզյանը հավաքեց 11 միավոր, 8 անդրադարձ, 1 փոխանցում և 1 գնդակխլում:
Այսպիսով, Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը գրավեց 4-րդ տեղը Եվրոպայի բասկետբոլի առաջնությունում, «C» դիվիզիոնում: