Հայաստանի Մ20 հավաքականը Եվրոպայի բասկետբոլի առաջնության Բ դիվիզիոնի հինգերորդ տուրում հաղթեց Մոլդովայի Մ20 հավաքականին 81-71 հաշվով։
Այս խաղում հատկապես աչքի ընկան Հայաստանի հավաքականի երկու խաղացողներ։ Արաիկ Գևորգյանը դարձավ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը՝ հավաքելով 27 միավոր, կատարելով 4 անդրադարձ, 2 փոխանցում և 1 խլում։ Նրա ներդրումը հաղթանակում անգնահատելի և կարևոր էր թիմի համար։
Ոչ պակաս տպավորիչ հանդես եկավ նաև Յուրա Մելիքյանը, ով ձևակերպեց դաբլ-դաբլ։ Նրա հաշվին գրանցվեց 26 միավոր, 14 անդրադարձ, 1 փոխանցում, 2 անդրադարձ և 3 խլում։ Մելիքյանը ներկայումս առաջնությունում առաջատար է մի քանի վիճակագրական ցուցանիշներով՝
Անդրադարձների քանակ՝ 16,5 մեկ խաղում։
Բլոկշոտների քանակ՝ 2,5 մեկ խաղում։
Դաբլ-դաբլների քանակ՝ 3։
Նա նաև մտնում է ամենաարդյունավետ խաղացողների հնգյակի մեջ՝ 22,3 ցուցանիշով։
Հայաստանի Մ20 հավաքականի համար առաջնությունը դեռ չի ավարտվել։ Թիմը խմբում զբաղեցրեց 5-րդ տեղը և կխաղա 17-21 տեղերի համար՝ Մոլդովայի, Ալբանիայի, Ադրբեջանի և Շվեյցարիայի թիմերի հետ։
Խմբային փուլից հետո C խմբի դրությունը՝
Ուկրաինա
Հունգարիա
Շվեդիա
Կոսովո
Հայաստան
Մոլդովա