Հայաստանի Մ20 հավաքականը պարտվեց Ուկրաինայի Մ20 հավաքականին՝ 60-93 հաշվով, Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնի առաջին տուրի խաղում:
Հայաստանի հավաքականի կազմում ամենաակտիվը թիմի կենտրոնական խաղացող Յուրա Մելիքյանն էր: Նրա հաշվին 17 միավոր, 16 անդրադարձ, 5 փոխանցում, 2 խլում և 4 բլոկշոտ: Արայիկ Գևորգյանն էլ հավաքեց 10 միավոր:
Հայաստանի հավաքականը լավ խաղ ցուցադրեց շատ ուժեղ մրցակցի դեմ, ինչը հույս է տալիս հաղթանակների մյուս խմբային խաղերում Հունգարիայի, Շվեդիայի, Կոսովոյի և Մոլդովայի հավաքականների դեմ:
Արդեն վաղը, հուլիսի 13-ին, Հայաստանի հավաքականը խաղալու է Հունգարիայի դեմ:
Խմբի C առաջին տուրի բոլոր արդյունքները՝
Ուկրաինա - Հայաստան 93:60:
Հունգարիա - Կոսովո 81:61:
Շվեդիա - Մոլդովա 114:35:
Հայաստանի Մ20 հավաքականի խաղերի ժամանակացույցը: