Հուլիսի 20-ից 24-ը Թաիլանդի Սի Ռաչա քաղաքում անցկացվեց U-20 Ասիայի առաջնությունը ազատ և հունահռոմեական ըմբշամարտում: Մրցաշարն արթնացրեց բազմաթիվ ուժեղ և հեռանկարային մարզիկների ուշադրությունը, սակայն հատկապես աչքի ընկան Իրանի հավաքականի ըմբիշները, որոնք տիրապետեցին մրցաշարին՝ զբաղեցնելով առաջին տեղը ընդհանուր թիմային հաշվարկում ինչպես ազատ ըմբշամարտում (201 միավոր), այնպես էլ հունահռոմեական ըմբշամարտում (206 միավոր):
Իրանի հավաքականը հանդես եկավ 20 մարզիկներով (10 ազատ և 10 հունահռոմեական ըմբիշներ), որոնցից 18-ը վերադարձան մեդալներով: Ընդհանուր առմամբ, Իրանի թիմը մրցաշարում նվաճեց 11 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Թիմային հաշվարկում ազատ ըմբշամարտի երկրորդ տեղը զբաղեցրեց Ղազախստանի հավաքականը՝ 150 միավորով, իսկ երրորդ տեղը Ուզբեկստանի հավաքականը՝ 136 միավորով:
Հունահռոմեական ըմբշամարտի թիմային հաշվարկում երկրորդ տեղը նույնպես զբաղեցրեց Ղազախստանի հավաքականը՝ 185 միավորով, իսկ երրորդ տեղում էր Ղրղզստանի հավաքականը՝ 141 միավորով:
Ոսկե մեդալակիրներ՝
- Ալի Ահմադի Վաֆա (55 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)
- Էրզան Ջարկանի (63 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)
- Ալիռեզա Աբդևալի (77 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)
- Մոհամմադ Ավենդի (87 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)
- Համիդրեզա Քեշթքար (97 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)
- Աբոլֆազլ Ֆաթիտազանգի (130 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)
- Ալի Խորրամդել (65 կգ, ազատ ըմբշամարտ)
- Ալի Քարամփուր (70 կգ, ազատ ըմբշամարտ)
- Ալի Ռեզամի (74 կգ, ազատ ըմբշամարտ)
- Աբոլֆազլ Բաբալու (97 կգ, ազատ ըմբշամարտ)
- Ամիռեզա Մասումի (125 կգ, ազատ ըմբշամարտ)
Արծաթե մեդալակիրներ՝
- Ահմադրեզա Նեժադ (67 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)
- Մաջիդ Բագերի (79 կգ, ազատ ըմբշամարտ)
- Աբոլֆազլ Ռոհմանի (86 կգ, ազատ ըմբշամարտ)
Բրոնզե մեդալակիրներ՝
- Ահուրա Պիանինո (72 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)
- Մոհամմադ Արժմանդաշտակի (82 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)
- Ալի Մոմենի (57 կգ, ազատ ըմբշամարտ)
- Ամիռեզա Դելիրի (92 կգ, ազատ ըմբշամարտ)