2024 թվականի Օլիմպիական խաղերում անցկացվել է առաջին համաշխարհային ռեկորդը թեթեւ ատլետիկայում: ԱՄՆ հավաքականը համաշխարհային ռեկորդ է սահմանել խառը փոխանցումավազքի 4x400 մետր հեռավորության վրա: Նոր ռեկորդը՝ 3:07.41 է, ինչը մեկ վայրկյանով արագ է նախորդից: Նախկինում այս ռեկորդը պատկանում էր ԱՄՆ-ին և սահմանվել էր Տոկիոյում:
Ռեկորդի հեղինակներն են՝ Վերնոն Նորվուդը, Շամիեր Լիտլը, Բրայս Դեդմոնը և Քեյլին Բրաունը:
Խառը փոխանցումավազքի 4x400 մետր հեռավորության եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 3-ին: Եզրափակիչ են անցել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Ջամայկան, Լեհաստանը և Իտալիան։