Այսօր, հուլիսի 25-ին, Փարիզի ժամանակով 19:00-ին տեղի կունենա Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ) սերմանված չէ և արդեն 1/8 եզրափակիչում կարող է հանդիպել մրցաշարի ֆավորիտների հետ:
Սերմանված բռնցքամարտիկներ +92 կգ քաշային կարգում.
- Ջոշուա Էդվարդս (ԱՄՆ)
- Դելիշես Օրի (Մեծ Բրիտանիա)
- Մուրադ Քադի (Ալժիր)
- Բահոդիր Ջալոլով (Ուզբեկստան)
- Տերեմոանա (Ավստրալիա)
- Աբներ Տեյշեյրա (Բրազիլիա)
- Քամշիբեկ Կունկաբաև (Ղազախստան)
- Մահամմադ Աբդուլլաև (Ադրբեջան)
Դանիայի ներկայացուցիչ Նիկոլայ Տերտերյանը 71 կգ քաշային կարգում սերմանված է (4-րդ համար):
Քանի որ այս տարի բռնցքամարտի որակավորումը անցավ առանց IBA-ի վարկանիշների, որը կորցրել է օլիմպիական ճանաչումը, սերմանված են պարզապես այն բռնցքամարտիկները, ովքեր նախկինում ձեռք են բերել քվոտա:
Օլիմպիական 2024 խաղերի բոլոր սերմանված բռնցքամարտիկները: