Այսօր, հուլիսի 14-ին, Երևանում, ՄԻԿԱ մարզահամալիրում տեղի կունենա MIX Fight 56 մարտական երեկոն, որի ընթացքում կլինեն MMA և քիքբոքսինգի մենամարտեր: Մրցաշարում հանդես կգան մարզիկներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և Լիբանանից:
Մրցաշարի սկիզբը Երևանի ժամանակով 19:00-ին:
MIX Fight 56-ի ուղիղ հեռարձակումը կլինի Triller TV ծառայությունում:
Մրցաշարի ամբողջական քարտը՝
Կամո Հունանյան (9-0, Հայաստան) — Մոհամեդխան Օսպանով (1-2, Իրան):
Սերգո Ալեքսանյան (0-1, Հայաստան) — Մեյսաս Շահդիպուր (0-0, Իրան):
Մհեր Մադաթյան (Հայաստան) — Ալան Էբրաիմ (Իրան):
Արգամ Գալոյան (Հայաստան) — Նուգզար Աբրելավա (Վրաստան):
Արսեն Ալեքսանյան (1-0, Հայաստան) — Լուկա Բաձգարաձե (0-1, Վրաստան):
Հակոբ Աթոյան (Հայաստան) — Յուսեֆ Ջամալպուր (Իրան):
Ցովակ Քեուչկանյան (Լիբանան) — Մարիամ Նանավա (Վրաստան):
Սեյրան Ասատրյան (1-1, Հայաստան) — Ալի Հակսար (0-0, Իրան):
Հրաչ Ազիզյան (0-0, Հայաստան) — Մոհամեդհադի Ֆիրուզ (0-0, Իրան):
Հովհաննես Ղազարյան (4-3, Հայաստան) — Ասան Կալադարով (4-1, Ղրղզստան):
Արմեն Օհանյան (5-2, Հայաստան) — Մուհամմադումար Աբդուրահմանով (1-1, Ուզբեկստան):
Տաթուլ Ավագյան (4-0, Հայաստան) — Միրզատիլա Էգամնազարով (5-2, Ուզբեկստան):