Վերջերս Երևանում տեղի ունեցավ ֆուտբոլիստների դիտարկում, ովքեր ԱՄՆ-ից են և ունեն հայկական ծագում, Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի համար, որը կազմակերպվել էր PAYFA-ի կողմից։
Արդյունքում՝ 10 ֆուտբոլիստներից 6-ը ընտրվեցին և հանդես կգան Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի առաջիկա խաղերում, հայտնում է PAYFA-ն։
Դրանք են՝ Արաման Թիմուրյանը, Ֆիլիպ Ավագյանը, Դավիդ Պարավյանը, Հայկ Մարտիրոսյանը, Լևոն Ակոպյանը, Սամ Ծատուրյանը։
10 ֆուտբոլիստները, ովքեր մասնակցել են դիտարկմանը։
Սրանք են 6 ֆուտբոլիստները, ովքեր հրավիրվել են Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքական։ Նրանք բոլորը Լոս Անջելեսից կամ Գլենդեյլից ակումբների սաներ են։ Օրինակ, Հայկ Մարտիրոսյանը՝ Sporting SoCal Soccer Club-ից, Ֆիլիպ Ավագյանը՝ LA FC-ից, Դավիդ Պարավյանը՝ LA International-ից։