Երևանի «Ուրարտու»-ն մեկնել է Էստոնիա՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղի համար «Կալև»-ի դեմ, առանց վեց ռուս ֆուտբոլիստների, ովքեր չեն կարողացել վիզա ստանալ:
Այս մասին հայտնեց հայկական թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, ով ունի հայկական անձնագիր, այդ պատճառով կարողացել է մեկնել թիմի հետ Տալլին:
Ըստ «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի՝ երկու ռուս ֆուտբոլիստ առանց այդ էլ կբացակայեին խաղից վնասվածքների պատճառով, իսկ չորս ֆուտբոլիստները պատրաստ էին խաղալ, սակայն չեն կարողացել վիզա ստանալ՝ Էստոնիա մեկնելու համար:
Այսպիսով, «Կալև»-ի դեմ խաղը կբացակայեն՝ թիմի հիմնական դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Պուցկոն, հարձակվողական կիսապաշտպան Օլեգ Պոլյակովը, ինչպես նաև հարձակվողներ Անտոն Կիլինը, Լեոն Սաբուան և Իվան Իգնատևը:
Խոշոր կորուստներ կան հատկապես հարձակման գծում և դարպասապահի դիրքում: Օլեգ Պոլյակովը միշտ շատ կարևոր դեր է խաղացել «Ուրարտու»-ի խաղում, իսկ Լեոն Սաբուան և Իվան Իգնատևը թիմի հայտացուցակում միակ նոմինալ կենտրոնական հարձակվողներն են: