ԵՎՐՈ-2024-ի Ա խմբի խաղում Շվեյցարիան համոզիչ հաղթանակ տարավ Հունգարիայի նկատմամբ՝ 3-1 հաշվով: Չնայած հունգարական թիմի բոլոր ջանքերին և նույնիսկ դաշտում 100 կիլոգրամանոց Մարտին Ադամի ներկայությանը, Հունգարիային չհաջողվեց խուսափել պարտությունից:
Խաղի հաշիվը բացեց 12-րդ րոպեին Քվադվո Դուան, որը օգտվեց մրցակցի պաշտպանության սխալից: Սա Շվեյցարիայի հավաքականի համար 27-ամյա «Լուդոգորեց» հարձակվողի առաջին գոլն էր: Առաջին խաղակեսի ավարտից անմիջապես առաջ Էբիշերը կրկնապատկեց շվեյցարացիների առավելությունը, ինչը թիմին հավելյալ վստահություն հաղորդեց երկրորդ խաղակեսի համար: Սակայն Հունգարիան չհանձնվեց, և 66-րդ րոպեին Սևիկյանի ակումբակից Բարնաբաշ Վարգան նվազեցրեց տարբերությունը՝ վերադարձնելով խաղին ինտրիգը:
Այնուամենայնիվ, շվեյցարական թիմը թույլ չտվեց մրցակցին հավասարեցնել հաշիվը, և խաղի վերջին րոպեներին Բրել Էմբոլոն դրեց հաղթանակի կետը՝ լրացված ժամանակում խփելով երրորդ գոլը: Վերջնական սուլիչը ֆիքսեց Շվեյցարիայի հաղթանակը՝ 3-1 հաշվով:
Խաղի լավագույն խաղացող ճանաչվեց Գրանիտ Ջական, որը ոչ միայն վստահ հանդես եկավ կենտրոնական դաշտում, այլև դարձավ թիմի իսկական առաջնորդը՝ ուղղորդելով խաղը և պահպանելով տեմպը:
Այժմ Գերմանիան և Շվեյցարիան գլխավորում են Ա խումբը՝ ունենալով երեքական միավոր: