48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը Սարաևոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում առաջին ոսկին բերեց Հայաստանին:
Եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ադրբեջանցի Նիհաթ Գասիմովին: Սիմոնյանն ավելի լավն էր մրցակցից բոլոր երեք ռաունդներում և շատ համոզիչ հաղթանակ տարավ ։
Եզրափակիչ տեսանյութ:
Մրցաշարի ընթացքում Սիմոն Սիմոնյանը ևս երեք հաղթանակ տարավ Հունաստանի, Մոլդովայի և Իսրայելի ներկայացուցիչների նկատմամբ:
Ավելի վաղ Սարաևոյի մրցաշարում արծաթե մեդալակիր էր դարձել Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Հայաստանն ունի ևս 7 եզրափակիչ: Եզրափակիչ փուլի մասնակիցների ցուցակը ՝ այստեղ: