Հայաստանի առաջնության «Վեստ Արմենիա» ակումբի նոր սեփականատերը Sirmium Sports ընկերությունն է, որը Entrepreneurdex-ի դուստր ընկերությունն է և զբաղվում է բիզնեսի առաջխաղացմամբ:
«Մենք մտնում ենք հայկական ֆուտբոլ մեծ ծրագրերով և պատվավոր նպատակներով: «Վեստ Արմենիա»-ն սկսում է նոր ճանապարհ: Սպասեք նորությունների», - ասվում է ակումբի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ՖԿ «Վեստ Արմենիա»-ն գոյատևման եզրին էր և միայն վերջին օրը կարողացավ մուտքավճար կատարել՝ նոր մրցաշրջանում Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար: