2024 թվականի հունիսի 10-ից 23-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվում է Եվրոպայի ջրային մարզաձևերի առաջնությունը, իսկ հունիսի 17-ին մեկնարկում են լողի մրցումները:
Հայաստանի լողի հավաքականը, գլխավոր մարզիչ Արմինե Ավետիսյանի ղեկավարությամբ, կմասնակցի այս հեղինակավոր մրցաշարին: Հավաքականում ընդգրկված են Հայաստանի ուժեղագույն լողորդները:
Հայաստանի հավաքականի կազմը:
Արթուր Բարսեղյան
Մրցույթներ: 50 և 100 մետր թիթեռնասահք, 50, 100 և 200 մետր ազատ ոճ:
Վարսենիկ Մանուչարյան
Մրցույթներ: 50 մետր ազատ ոճ, 50 և 100 մետր թիթեռնասահք:
Անի Պողոսյան
Մրցույթներ: 50, 100 և 200 մետր ազատ ոճ:
Դիանա Մուսայելյան
Մրցույթներ: 50 և 100 մետր մեջքով լող, 200 մետր համալիր լող:
Եվա Կարապետյան
Մրցույթներ: 50 և 100 մետր թիթեռնասահք:
Հայ լողորդները կմեկնեն Բելգրադ հունիսի 15-ին, որտեղ կսկսեն իրենց նախապատրաստական աշխատանքները մրցաշարին:
Հիշեցնենք, որ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը դեռևս ունեն 2024 թվականի Օլիմպիական խաղերին որակավորվելու հնարավորություն, ուստի Բելգրադի մրցաշարը շատ կարևոր է նրանց համար։