Հուլիսի 12-ին և 16-ին Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը կխաղա երկու վերջին հանդիպումները 2025թ. ՈՒԵՖԱ-ի կանանց եվրոպական առաջնության որակավորման շրջանակում:
Հուլիսի 12-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա հանդիպումը Բուլղարիայի հավաքականի դեմ, իսկ հուլիսի 16-ին Բուխարեստում Հայաստանի կանանց հավաքականը կխաղա խմբի վերջին հանդիպումը Ռումինիայի դեմ:
4 տուրից հետո Հայաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը C4 խմբում և պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը:
Երկու հանդիպումներին ընդառաջ Հայաստանի կանանց ազգային հավաքականը հուլիսի 7-ից 17-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արթակ Ադամյանը հրավիրել է հավաքին մասնակցելու հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» ՌԴ Սոֆինե Քեվորկյան - «Սան Դիեգո» ԱՄՆ Լիլիթ Բաբայան - «Փյունիկ»
Պաշտպաններ Նատաշա Ջամգոչյան - «Լավալ» Կանադա Սվետլանա Կարագեզյան - «Ռուբին» ՌԴ Լիանա Ղազարյան - «Ռոստով» ՌԴ Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» ՌԴ Տատյանա Գրիգորյան - «ՓիԷսԷս Քոլեջ» ԱՄՆ Ասմիկ Գրիգորյան - «Ուրարտու» Անի Գուկասյան - «Փյունիկ» Մարինե Կարապետյան - «Փյունիկ» Նիկա Սմիռնովա
Կիսապաշտպաններ Աննա Դալլաքյան - «Ռոստով» ՌԴ Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» Էստոնիա Լարա Քազանչյան - «Քրեյթոն» Կանադա Մարալ Արթին - «Մալագա» Իսպանիա Մանե Ներսեսյան - «Գո Իգլզ» ԱՄՆ
Հարձակվողներ Անի Սաֆարյան - «Քոլումբիա Լայնս» ԱՄՆ Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա» Լուսինե Կոստանյան - «Ուրարտու»։