Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները համատեղ հայտարարություն կանեն մամուլի ասուլիսում, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հունիսի 5-ին, ժամը 14:30-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների դահլիճում Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին կանցկացնեն բրիֆինգ, որի ընթացքում երկու նախագահները համատեղ հայտարարություն կանեն։